Տնտեսություն - Քաղաքապետը ներկա է գտնվել «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016 թ. մրցանակաբաշխությանը»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016թ. մրցանակաբաշխության» հանդիսավոր արարողությանը: 

Կազմակերպիչները նշել են, որ մրցանակաբաշխությունն առաջին անգամ մարտի 3-ին՝ հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն անցկացնելը հանրապետությունում գործարարի օրվա ավանդույթի ներդրման նպատակ ունի: Այն միտված է նաև խթանել հայրենական արտադրության մասնակցությունը ստանդարտացման աշխատանքներին, ինչպես նաև ապահովել ազգային ստանդարտների ներդրումը հայրենական արտադրություններում: 
Օգտվելով առիթից՝ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված քաղաքային ծրագրերի շարունակական իրականացման համար՝ ընդգծելով, որ դրա արդյունքում հեղինակավոր մի շարք միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Երևանն ընդգրկվել է աշխարհի անվտանգ քաղաքաների առաջին տասնյակում, բացի այդ, միջազգային զբոսաշրջային ընկերությունների կողմից էլ ներկայացվում է որպես նախընտրելի հարմարավետ քաղաք:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ