Կրթություն - Ընթացքի մեջ են ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 26-րդ մարզական խաղերը

Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում մեկնարկել են ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 26-րդ մարզական խաղերը: Մարզական այս ստուգատեսն անցկացվում է մի քանի փուլով: Մինչև մարտի 25-ը նախ ուժերը կչափեն վարչական շրջանների դպրոցների պատանիների ու աղջիկների թիմերը, որոնց հաղթողները կմասնակցեն քաղաքային փուլին, որը կտևի մինչև մայիսի 10-ը: Այնուհետ, 3-րդ փուլում, սկսած հունիսի վերջից, պայքարի մեջ կմտնեն հանրապետական փուլի մասնակիցները, որոնք էլ 16 մարզաձևերում ի հայտ կբերեն լավագույններին: 

Հարկ է նշել, որ անցյալ տարվա արդյունքներով Երևանի դպրոցականներն զբաղեցրել են տասը առաջին, չորս երկրորդ և երեք երրորդ տեղեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ