Սպորտ - Լևոն Աղասյանը դարձել է բալկանյան երկրների միջազգային մրցաշարի հաղթող

Ատլետիկայի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ, եռացատկորդ Լևոն Աղասյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Պետրոսյան) դարձել է բալկանյան երկրների ատլետիկայի միջազգային մրցաշարի հաղթող: Նա իր 16,39 միավորով առաջ է անցել այդ մրցաձևում հանդես եկեղ 12 մասնակիցներից և արժանացել ոսկե մեդալի: 
 
Բալկանյան երկների միջազգային մրցաշարին մեր երկիրը ներկայացրել են նաև վազորդներ Տիգրան Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը, աղջիկներից` Գայանե Չիլոյանը (վազք), Ամալիյա Շառոյանը (հեռացատկ) և Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):
 
Նշենք, որ այս օրերին ատլետիկայի ՀՀ հավաքականի անդամներ Լևոն Աղասյանը, Տիգրան Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Ամալիյա Շառոյանը ուսումնամարզական հավաքի են մասնակցում Բելգրադում, որից հետո մասնակցելու են նույն քաղաքում փետրվարի 24-ից մարտի 5-ը անցկացվելիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ