Տնտեսություն - Մարզային 71 բժշկական կազմակերպությունում` «բաց դռների օրեր»

Տարածքների համաչափ զարգացման ռազմավարությանը համահունչ` առողջապահության ոլորտում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնք միտված են նախ և առաջ մարզերում առկա խնդիրների վերհանմանը և լուծմանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունում է հասարարական հատվածի այն նախաձեռնությունները, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը: Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում առավել ակներև է ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ծրագրերին:

Ուսումնասիրելով մարզերում առկա խնդիրները, հատկապես կարևորելով նեղ մասնագետներով թերհագեցվածությունը մարզերում` «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել 10 մարզում «բաց դռների օրեր» անցկացնելու նախաձեռնությամբ, ըստ որի նախատեսվում է իրականցնել նեղ մասնագիտական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` լաբորատոր գործիքային հետազոտություններ:

Բարձրացված հարցերի քննարկումների արդյունքում որոշվել է մարզային 71 բժշկական կազմակերպությունում իրականացնել «բաց դռների օրեր» առողջապահական միջոցառումները, որը կնպաստի նաև Երևանի առաջատար մասնագետների և տեղում մասնագիտական գործունեություն իրականացնող բժիշկների կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ