«Տեսակետ» մամուլի ակումբ - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Սումգայիթի մասին խոսելը կարող է հիմնախնդրի լուծման բանալին դառնալ. Հրայր Ուլուբաբյան 14:12 • 27.02.17

«Ինձ չզարմացրեց ո՛չ ադրբեջանցիների հարձակումը, ո՛չ էլ իրենց դիականերն այդպես չեզուք գոտում թողնելը: Արցախյան պատերազմում էլ էր այդպես: Երբեք դիակներով չեն հետաքրքրվել: Ես չեմ հիշում ինչ-որ մի դեպք, որ դիակների փոխանակման մասին խոսեն, իսկ մենք անգամ մի քանի կենդանի գերի ենք տվել՝ մեր դիակը վերցնելու համար»,-խոսելով թշնամու կողմից հերթական դիվերսիոն փորձի ու պարտության մասին՝ ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը՝ հավելելով.

«Կարծում եմ՝ այս հարձակումը հիմնականում ադրբեջանցի ժողովրդին շեղելու համար էր, որովհետև պատմության մեջ չի եղել, որ որևէ նախագահ իր կնոջն առաջին փոխնախագահ նշանակի: Քանի որ սա և՛ զարմանք, և՛ ծիծաղ առաջացրեց ամբողջ աշխարհում ու իրենց երկրում, Ադրբեջանը որոշեց հարձակում կազմակերպել ու շեղել ժողովրդին: Եվ հուսալքվելով  հերթական  խայտառակ պարտությունից, հակառակորդը որոշում է ՀՀ սահմանը ռմբակոծել: Տավուշի Բաղանիս գյուղում, ցավոք, մենք կորուստ ունեցանք: Ռմբակոծված կովերից 2-ին կորցրինք»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովայի՝ Հայաստանի հետ պատերազմ սկսելու կոչին, Աիդա Սերոբյանը նկատեց.

«Ինքն ուղղակի անհարմար պետք է զգար նման հայտարարություն անելիս: Եթե կինը նման հայտարարություն է անում, ի՞նչ ասես: Խանլարովային տեսել եմ տարիներ առաջ: Հայաստանում համերգ էր, նա էր երգում: Այն ժամանակ ամենալավ ծաղիկը մեխակն էր, այս ադրբեջանցիները փունջը ձեռքներին մինչև վազելով հասնում էին մարզադաշտի կենտրոն, ծաղկի գլուխներն ընկնում էին, մնում էին պոչերն ու տալիս էին նրան»:

 

asekose.am

Անի Կարապետյան

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ