Մշակույթ - Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների հետ միասին, այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ