«Տեսակետ» մամուլի ակումբ - Թրամփի հակաիրանական քաղաքականությունը ձեռնտու է Թուրքիային. իրանագետ

Թրամփի որդեգրած հակաիրանական քաղաքականությունը ձեռնտու է Թուրքիային .այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Աշխարհաքաղաքական ուժերի առումով, իհարկե, պետք է թուրք-իրանական հարաբերություններում դիտարկել ԱՄՆ կառավարության փոփոխությունը, և այս համատեքստում գուցե կարելի է ենթադրել, որ Թուրքիան որոշակի դիրքորոշում հայտնեց ԱՄՆ նախագահ Թրամփի որդեգրած հակաիրանական քաղաքականության առթիվ, քանի որ եթե զուտ տնտեսական և քաղաքական առումով դիտարկենք, ապա միանշանակ Թրամփի որդեգրած հակաիրանական քաղաքականությունը Թուրքիային ձեռնտու է »,-ասաց իրանագետը:

 

Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը ձեռնտու է Թուրքիային, որովհետև մի կողմից տարածաշրջանային դերակատարության առումով նվազում է Իրանի դերը, իսկ մյուս կողմից՝ Թուրքիան հնարավորություն է ստանում կրկին շահել լուրջ տնտեսական դիվիդենդներ. «Իրանի նկատմամբ պատժամիջոցների տարիներին Իրան-Արևմուտք առևտուր իրականացնելու հարցում միջնորդի դեր է կատարել Թուրքիան, և այժմ էլ կրկին ցանկանում է հավելյալ տնտեսական հեռանկարներ ստանալ միջնորդավորված առևտրի համատեքստում»:

Արտյոմ Տոնոյանը նաև նշեց, որ պատմական որոշակի խնդիրներ ևս կան Թուրքիայի և Իրանի հարաբերություններում, իսկ Ռոհանիի ղեկավարման ընթացքում ԱՄՆ-Իրան հարաբերությունները ընթացել են բարձր մակարդակով:

Իրանագետը նշեց, որ Թուրքիայի կողմից լավ հաշվարկ է կատարվել Թրամփի քաղաքականությունով պայմանավորված, սակայն Իրանն էլ Թուրքիային կպատասխանի հաշվարկված և ոչ կոպիտ:


Մանրամասները՝ տեսանյութում։

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ