Տարածաշրջան - «Սա մի քայլ է, որն ավարտին է հասցնում անկախության գործընթացը». «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հայտարարությունը. 168.am

Այս մասին նշված է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի տարածած հայտարարության մեջ, որում նշվել է, որ, հաշվի առնելով այդ հանգամանքը, բարեկամության շրջանակն այսուհետ կկոչվի «Ֆրանսիա-Արցախ»։

«30 երկրներից թվով 104 միջազգային դիտորդների կողմից ստացված նախնական զեկույցները փաստում են, որ քվեարկությունն անցել է կանոնավոր ձևով և իրավական պետության նորմերին համապատասխան։ Ներկայումս մենք սպասում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և անկախ դիտորդների վերջնական զեկույցին»,- նշել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Նա խորհրդանշական ու կարևոր է համարել նաև, որ երկիրը կրելու է իր պատմական, հայկական անունը, որով մշտապես կոչվել է իր իսկ բնակիչների կողմից:

«Սա մի քայլ է, որն ավարտին է հասցնում անկախության գործընթացը»,- ընդհանրացրել է Ֆրանսուա Ռոշբլուանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ