Մշակույթ - «Օրորներ» կրթական ծրագիրը շարունակվում է

Ս. թ. մարտի 4-ին, ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Օրորներ» կրթական ծրագրի վեցերորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան հայ ավանդական օրորներին, այնուհետև` կսովորեն մի քանի օրոր:
«Օրորներ» երգի արվեստանոցի նպատակն է առօրյա կենցաղ վերադարձնել և տարածել հայկական ավանդական օրորները՝ որպես երեխայի մոտ նախնական գեղագիտական ընկալումներ զարգացնելու, ներդաշնակ հոգեբանական զարգացումը խթանելու, նրան ազգային երաժշտության ավանդույթներին հաղորդակից դարձնելու և հայեցի դաստիարակելու կարևոր միջոց:
Կրթական ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման:
Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի այս կրթական ծրագիրը ICOM-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն հնգյակում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ