Տարածաշրջան - Բաքուն Արցախ այցելելու համար միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի 3 պատգամավորի նկատմամբ. 168.am

 

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի 3 պատգամավորների նկատմամբ՝ կապված այն բանի հետ, որ վերջիններս այցելել են Արցախի Հանրապետություն՝ դիտորդական առաքելություն անցկացնելու Սահմանադրական հանրաքվեում, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Տեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շետինայի (Չեխիա) նկատմամբ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեում դիտորդական առաքելության անցկացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելելու համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղ անօրինական այցելելու կասկածանքով՝ նպատակ ունենալով մասնակցել փետրվարի 20-ին կայացած «հանրաքվեին»՝ որպես դիտորդներ»։

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դատարանը որոշել է կալանավորել վերջիններիս, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Ինտերպոլի» գծով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ