Տնտեսություն - Ե՞րբ Հայաստանն «Իսկանդեր» հրթիռային համակարգերը գործարկելու որոշում կընդունի. Վիգեն Սարգսյան. 168.am

 

Հայաստանն «Իսկանդեր» հրթիռային համակարգերը գործարկելու որոշում կընդունի՝ կախված իրավիճակի զարգացումից: Այս մասին «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ես կարող եմ ձեզ ցույց տալ ալգորիթմը: Այդ զենքի գործառույթը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, ում դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդեր»-ների կիրառման որոշումը սերտորեն կապված կլինի իրավիճակի զարգացումից: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես զենք՝ երաշխավորված հարվածի համար, եթե նման անհրաժեշտություն լինի:

Դա, առաջին հերթին, զսպող զենք է: Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների դիտարկում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որը պետք է յուրաքանչյուր տաք գլուխ սառեցնի որոշումների ընդունման ժամանակ»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստնից ձեռք բերված ««Իսկանդեր»-ները առաջին անգամ ներկայացվել են նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված զորահանդեսում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ