Պաշտոնական - Մաշալյանը Հայաստանում է. Աթեշյանը կժամանի փետրվարի 23-ին. 168.am

 

Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մայր Աթոռ կժամանի փետրվարի 23-ին: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պարբերականի տվյալներով` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը փետրվարի 20-ին, իսկ Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը` փետրվարի 21-ի առավոտյան ժամանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

«Հինգշաբթի առավոտյան երեք սրբազանները պետք է հասած լինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Օրվա առաջին կեսին նրանք Մայր Տաճարում պետք է մասնակցեն Սրբոց Վարդանանց տոնի արարողություններին, ինչպես նաև ներկա լինեն Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անվանակոչության տոնը նշելուն: Ավելի ուշ` հինգշաբթի և ուրբաթ, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ երեք սրբազանները Պոլսո Աթոռի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին անկեղծ ու բաց խորհրդակցություն անցկացնելու հնարավորություն կունենան»,- գրում է օրաթերթը:

Փետրվարի 13-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել էր իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Մաշալյանը հրապարակել էր իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Նա նաև տեղեկացրել էր, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից:

Փետրվարի 16-ին գումարվեց Պոլսո հայ համայնքային ժողով, որի ընթացքում կայացվեց որոշում պատրիարքի տեղապահ ընտրելու, նախաձեռնող պատվիրակությունը կազմելու, նոր ընտրություն կազմակերպելու վերաբերյալ դիմումը Ստամբուլի նահանգապետարան ներկայացնելու վերաբերյալ:

Փետրվարի 17-ին, սակայն, հայտարարվեց, որ տեղապահի ընտրություն չի անցկացվի: Հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կանչվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

 
 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ