«Տեսակետ» մամուլի ակումբ - Մենք արդեն ունենք ձևավորված նախընտրական քարոզարշավի պատկեր. Սերգեյ Մինասյան

«Մենք արդեն ունենք ձևավորված նախընտրական քարոզարշավի պատկեր, ինը քաղաքական ուժ պայքարելու է նախընտրական քարոզարշավում, բոլոր հնարավոր ինտրիգներն արդեն եղել են», - փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Այս պահին քաղաքական ուժերը մտնելու են քարոզչական փուլ: Ինձ համար ամենաինտրիգայինն այն է` արդյոք հանրապետականները կկարողանա՞ն դառնալ խորհրդարանի մեծամասնությունը՝ 54 տոկոսը, որը ակնկալում են, թե դա կունենան դաշնակից ուժերի, օրինակ, դաշնակցականների հետ»,- ընդգծեց քաղաքագետը:

«Ե՛վ ռեսուրսների, և՛ ունակությունների, և՛ փոխված առանձնահատկությունների առումով «Ծառուկյան դաշինքը» նույնպես ունի բավական լուրջ հնարավորություններ խորհրդարանում երկրորդ ուժը դառնալու համար»,- կարծիք հայտնեց Մինասյանը:

Ինչ վերաբերում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին է, ապա քաղաքագետի խոսքերով, վերջինս բավականին խոցելի է, քանի որ այստեղ ներգրավված են նախկին նախարարներ, որոնք բավականին երկար ժամանակ եղել են իշխանության թևում:

Սերգեյ Մինասյանի կարծիքով, կուսակցությունները ԼՂ հիմնախնդիրը օրակարգում պահելով, այնուամենայնիվ, առավել շատ էլեկտորատի ձայները փորձելու են շահել սոցիալական խնդիրների մասին խոսելով:

 

-http://hayastan24.com/?p=7102&l=ru

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ