Հասարակություն - Ես ի վիճակի չեմ աշխատելու. մանկապարտեզի տնօրեն

Փետրվարի 14-ին Ալավերդու թիվ 3 մանկապարտեզից 5-ամյա երեխա էր դուրս եկել եւ խեղդվել Դեբեդ գետում: Դեպքից հետո մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակչուհին հեռացվել են աշխատանքից:

ArmLur.am-ի հետ զրույցում մանկապարտեզի տնօրենը՝ Ռուզաննա Ավետյանը, հայտնեց, որ ինքն ի վիճակի չէ աշխատելու: Արդյոք կատարվածում կա՞ իր մեղավորությունը, Ավետյանը չպատասխանեց.

«Ես հիմա չեմ ցանկանում որեւէ բանի մասին խոսել: Իրավապահները դեպքով զբաղվում են, բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- կարճ պատասխանեց տնօրենը:

ArmLur.am-ի հարցին՝ իր ղեկավարած նախադպրոցական հաստատությունն այլ դաստիարակներ ունի՞, Ավետյանը դրական պատասխան տվեց: Կայքին  հաջողվեց պարզել նաեւ, որ մինչ դաստիարակի ահազանգի հետքերով գնացած ծնողները որոնել են երեխային, վերջինիս պապն արդեն հայտնաբերել եւ տեղափոխել է Ալավերդու բժշկական կենտրոն, սակայն փոքրիկն արդեն մահացած է եղել:

 

armlur.am

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ