Մամուլ - «Լեռնային Ղարաբաղում առկա է իրավիճակի վատթարացում». Լամբերտո Զանիեր. 168.am

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական TASS գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներկայումս առաջընթաց չկա:

«Վերջին մի քանի օրերին դարձյալ եղել են պատահարներ: Մենք շատ անհանգստացած ենք տեղի ունեցող դեպքերի առնչությամբ: Մյունխենում կայացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Քննարկումը դրական էր, սակայն զգալի առաջընթաց չկա: Մեր կողմից մենք պատրաստ ենք գործարկել բոլոր մեխանիզմները, որոնց մասին կողմերը պայմանավորվել են:

Մենք պատրաստ ենք այն պահին, երբ կստեղծվեն պայմաններ, գործարկել պատահարների հետաքննության մեխանիզմերը, սակայն մենք չենք կարող փոխարինել կողմերին որոշումների կայացման հարցում:

Ցավոք, առաջընթացը սահմանափակ է, և ես չեմ տեսնում հնարավորություն երկու երկրների ղեկավարների օրակարգի, ժամկետների մասին, որպեսզի կայանա գագաթաժողով: Դա դեռ արդիական չէ, ամեն դեպքում:

Միևնույն ժամանակ, առկա է իրավիճակի վատթարացում ծանր սպառազինությունների կիրառմամբ և քաղաքացիական անձանց շրջանում զոհերով»,- հայտարարել է Զանիերը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ