Մամուլ - Վարորդները պատրաստվում են բոյկոտել. 168.am

«Երթևեկության, տրանսպորտային սպասարկման հետ կապված ամեն ինչը ձախողված է: Ոչ ոք ոչինչ չի անում: Երթևեկությունը կարգավորելու համար ոչինչ չի իրականացվում: Ամեն անգամ ձյունը գալուց՝ նույն իրավիճակի առաջ ենք կանգնում:  Անընդհատ լսում ենք, որ կաթվածահար է եղել երթևեկությունը: Չեմ հասկանում՝« Սանիտեկը» եկել է փող լվալո՞ւ, ինչքա՞ն կարող ենք էս գաղափարախոսությամբ առաջ գնալ»,- այս մասին լրագրողների հետ  հանդիպման ժամանակ նշեց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Փետրվարի ընթացքում տեղացած ձյան հետևանքով  վթարների, տուգանքների թիվը կտրուկ աճել է, իսկ թե որքա՞ն՝  Հովհաննիսյանը ներկայացրեց վիճակագրական տվյալների տեսքով.

«Ավտոապահովագրողների միջոցով ստացված տվյալները հետևյալն են. Անցած տարվա հունվարի համեմատությամբ՝ այս տարի հունվարին վնասաբերության ցուցանիշը մոտ 72% է, անցած տարվա համեմատ 15 %-ային կետով  աճել է: 50 %-ով աճել են վթարները, իսկ  վնասները կրում են ապահովագրական կազմակերպությունները: Արդեն մոտ 300 մլն դրամի վնաս են կրել»:

Իսկ թե ո՞վ է պատասխանատու այս խնդրի համար, նա պարզաբանեց.

«Վերջերս Ոստիկանության հետ քննարկումների ժամանակ հասկացանք, որ ամեն ինչ քաղաքապետի լիազորությունների մեջ է մտնում, իսկ նա էլ ոչինչ չի անում:  Քանի տասնյակ միլիոններ է դուրս գրվում, բայց ի՞նչ են անում, ոչինչ: Բիզնես ցեղասպանություն է իրականացվում»:

Ավտովարորդներն իրենց անվստահությունն են հայտնում Երևանի քաղաքապետին ներկայիս վիճակի համար ու պահանջում են գոնե քաղաքացիներից ներողություն խնդրել, որովհետև հիմա նրա հրաժարականը պահանջելն անիմաստ կլինի. ընտրություններին շատ քիչ է մնացել:

Անդրադառնալով ավտոկայանատեղիներին՝  նա ասաց.

«Քաղաքապետարանը հիմա չի հատկացնում ավտոկայանատեղիներ, որովհետև պայքար է գնում, որ կարմիր գծերը շատ լինեն: 10% է միայն  հատկացնում, այն էլ՝ աչքներիս թոզ փչելու համար»:

Խոսելով ապագա պլանների մասին՝ Տիգրան Հովհաննիսյանը նշեց.

«Պիտի անցկացնենք բողոքի ակցիա, քանի որ դրանք ավելի արդյունավետ են լինում: Ակցիաներին պատրաստ են միանալ ուղևորափոխադրող վարորդները և տաքսու վարորդները: Քաղաքացիները վախեցած են, միշտ չի, որ դուրս են գալիս: Բայց կոչ ենք անում բոլորին միանալ, նաև նրանց, ովքեր խելոք վճարում են խախտումների համար»:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ