Մամուլ - Գորիս-Սիսիան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 11:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում  և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի, Վայոց ձորի մարզերում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, քաղաքներում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում,  Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

Գորիս-Սիսիան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

*** 

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ