Տարածաշրջան - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, խաղաղ ճանապարհից զատ, այլ լուծում չունի». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե. 168.am

Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն լրագրողների հետ հանդիպման ընթացքում քննարկելով հայ-ֆրանսիական հարաբերությունները, անդրադարձ կատարեց նաև Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ջանք չեն խնայում, որպեսզի Արցախյան հակամարտության ուղղությամբ տարվող բանակցային գործընթացում վերականգնվեն երկխոսության հիմքերը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, խաղաղ ճանապարհից զատ, այլ լուծում չունի: Սրանում համոզված են երեք համանախագահներն էլ: Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության կողմերից և ոչ մեկի համար, որովհետև կան երկուստեք զոհեր, և ոչ միայն՝ ապրիլյան դեպքերի ընթացքում, այլև մինչև այսօր շարունակվում են շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլևս շարունակվել»:

«Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար նախ և առաջ պետք է իրագործել տարբեր մակարդակներում տեղի ունեցող հանդիպումների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները և հանձնառությունները:
Պահը հասունանալուն պես Ֆրանսիան պատրաստակամություն է ցուցաբերում աջակցելու և հյուրընկալելու նմանատիպ հանդիպումներ, ինչպես այդ մասին վերջերս իր խոսքում նշեց նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ հայ համայնքի կազմակերպած ընթրիքի ընթացքում: Այս ամենի համատեքստում կարևոր է գիտակցել նաև, որ հակամարտության լուծումը կախված չէ միջնորդներից, այն կախված է առաջին հերթին՝ հակամարտող կողմերի ցուցաբերած քաղաքական կամքից»,- լրագրողների հետ հանդիպմանն ընդգծում է դեսպանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ