Մշակույթ - Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կտեղադրվի ազգային հերոսի կիսանդրին

Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տրվել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին տեղադրելու մասին որոշման նախագծին։
Կիսանդրին տեղադրվելու է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, որը կառուցվել էր Երևանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում և բացվել 2015 թվականին: Հիշեցնենք, որ զբոսայգին նաև առանձնահատուկ խորհուրդ ունի հայրենասեր ու հայրենանվեր սերունդ կրթելու հարցում, որտեղ պարբերաբար կազմակերպվում և անցկացվում են տարբեր միջոցառումներ:
Նշենք նաև, որ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի և ճարտարապետ Գրիգոր Բաբաջանյանի հեղինակած Թաթուլ Կրպեյանի կիսանդրին հավանության է արժանացել Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ