«Տեսակետ» մամուլի ակումբ - Մտավորականությունը պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա ընտրություններին. ոլորտի ներկայացուցիչներ

Առաջիկա ընտրությունների ընթացքում Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն և համակարգային փոփոխություններ իրականացնել. այսպես են  կարծում հայաստանյան գրական դաշտի մի շարք ներկայացուցիչներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանցից ոմանք նշեցին, որ նաև ակտիվ մասնակցություն են ունենալու քաղաքական ճանապարհով իշխանափոխության հասնելուն:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ով ընտրությունների ընթացքում սատարելու է ՀԱԿ-ին, նշեց, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական ճանապարհով իշխանափոխության հնարավորություն կա:

«4+4+4 գործընթացն ամենակարևոր զրույցն էր ընդդիմության և իշխանության միջև՝ հանուն ՀՀ ընտրական օրենսգրքի բարելավման: Եվ այդ զրույցի ընթացքում ծնվեց օրենքի այլ ձևաչափ, որը հնարավորություն է տալիս առնվազն 500 հազար ձայն չօգտագործել՝ մահացածների և Հայաստանում չապրողների ձայները: Երկրորդը այն է, որ ընտրատեղամասերի 93 %-ում տեսախցիկներ են տեղադրվելու և ընտրական գործընթացն ավելի վերահսկելի է դառնալու»,- ասաց նա:


Հարցին, թե քաղաքական ուժերից ինչու է հենց ՀԱԿ-ին ընտրել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ումից իշխանությունը կաշկանդվում է, զգուշանում, այդ ուժին եմ ընտրել, գոնե մի փոքր պետք է օգնեմ այդ ուժին»:

Գրող Համբարձում Համբարձումյանն էլ «Ելք» դաշինքին է միացել, քանի որ այնտեղ հիմնականում երիտասարդներ են և անցյալի բեռ ունեցող քաղաքական գործիչներ չկան:

«Իշխանության այն հեքիաթը, թե մենք համակարգ են փոխում, մեծ փուչիկ է: Սա է ինձ ստիպում մտնել ակտիվ քաղաքականություն և ինչ-որ բան փոխել: Եթե ես չանեմ, ո՞վ պետք է անի»,- հայտարարեց Համբարձումյանը:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշում է, որ տարբեր քաղաքական ուժերի կողմից իրեն առաջարկ եղել է, սակայն նա մերժել է ընտրություններին որևէ մեկի ցուցակում ընդգրկվելու առաջարկը: Վերջինիս խոսքով՝ ընտրություններից առաջ իրեն ամենից շատ տխրեցնում է ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների կազմը:

«Դաշինքներում գարշելի պայմանավորվածություններ եմ տեսնում: Եթե ուշադիր լինենք, գրեթե բոլոր դաշինքներում գործ ունենք նախկին իշխանավորների հետ: Սա ինչ-որ առումով դրական պահ է, որովհետև ընտրողները հստակ կիմանան ում ձայն տան: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում իշխանությունից ընդդիմություն մեկ քայլ է, և մենք վերջին իրադարձությունները տեսնելով դրանում համոզվում ենք: Օրինակ՝ Սեյրան Օհանյանը, երբ պաշտոնի չի, արդեն ընդդիմություն է: Նույնը նաև Հովիկ Աբրահամյանի պարագայում է»,- նշեց գրականագետը:

 

 

tert.am

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ