«Տեսակետ» մամուլի ակումբ - Պետք է վերջ տանք այս անատամ քաղաքականությանն ու հարձակվենք մինչև Քուռ-արաքսյան խառնարան.Լևոն Շիրինյան

«Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո միայն մարտավարությունն է փոխել և Հայաստանի հետ տոտալ պատերազմ է վարում: Հնարավոր բոլոր ձևերով խփում է, և բլոգեր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջան արտահանձնելն էլ հերթական շոուն չէ, ոչ մի ձևական բան չկա: Ադրբեջանն ուժեղացնում է Արցախի նկատմամբ շրջափակումը, Հայաստանն էլ անընդհատ մեկուսանում է աշխարհից: Մենք պետք է գիտակցենք, որ այս գործընթացը շարունակվելու է, ուստի միջոցներ պետք է ձեռնարկենք: Անհրաժեշտ է վերջ տալ այս անատամ քաղաքականությանն ու հարձակվել մինչև Քուռ-արաքսյան խառնարան: Հասկանո՞ւմ եք, եթե այդպես չանենք, ամեն տարի 300-400 զոհ ենք ունենալու»,-նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա քաղաքագետի խոսքով՝ Լուկաշենկոն սկսել է ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի դեմոնտաժի, քայքայման աշխատանքը: 

«Դժվարանում եմ ասել՝ Արևմուտքից աջակցություն ունի՞, թե՝ ոչ, սակայն հավանական է, որ ակնկալիքներ ունի Թրամփից»,-ընդգծեց  Լևոն Շիրինյանը:

Իսկ, թե ինչո՞ւ են օրինակ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանցում Լապշինի կողմից ուրիշ անձնագրով իրենց երկիր մուտք գործելու հանգամանքը ու խոսում են Արցախ այցելելու մասին՝  քաղաքագետը նշեց.

«Դե չգիտեն, թե ո՞ր հոդվածն են առաջ քաշելու, «սահմանի անօրինական խախտման», թե՞ կեղծիքի: Նայում են, թե որն է հարմար: Գուցե գործարքի են սպասում,  դա իրենց գործն է»:

Իսկ, թե ինչո՞ւ է լռում Իսրայելը, Լևոն Շիրինյանը նկատեց.

 «Եթե Ադրբեջանի հետ վատանա, մեզ հետ պետք է լավանա: Իսրայելը չի ուզում մեզ հետ գործի մեջ մտնել»:

 

asekose.am

Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ