Տարածաշրջան - «Բաքուն ցանկանում էր շխկացնել Լավրովի հայկական քթին». Դենիս Դվորնիկովը՝ Լապշինի արտահանձնման մասին. 168.am

Ռուսաստանում ուշադիր հետևում են ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրին, որին երեկ Բելառուսն արտահանձնել է Ադրբեջանին։ Այս առնչությամբ Facebook-ի իր էջում անտարբեր չի կարողացել մնալ նաև ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը։

«Կինո և գերմանացիներ։ Ինքնաձիգեր, ֆոտոխցիկների լույսեր։ Ահա այդպես են տանում բլոգերին։ Երևի, որ նա իր բլոգում «հայերի օգտին» ինչ-որ բան հանկարծ չգրի, ինչպես ասում է հաղորդավարը։
Ի՞նչ ենք մենք այդտեղ տեսնում։

Հասկանալի է, որ վառ, շլացնող շոու, հասկանալի է՝ Ռուսաստանի ՆԳՆ Ադրբեջանի քաղաքացի Զեյնալովին կալանավորելու ու տանելու կինոդրամայի ռիմեյքը, որը երիտասարդի էր դանակահարել ու Բիրյուլյովոյում բողոքիներ առաջացրել։
Հիշո՞ւմ եք նման բան։ Բաքվում հիշում են ու առիթ էին որոնում։ Դե, իհարկե, նաև շատ էին ցանկանում շխկացնել Լավրովի հայկական քթին։

«Մենք երկար ձեռքեր ունենք» կարծես ասեն այդ կորդեբալետի բեմադրիչները բոլորին, որոնք աջակցում են հայերին ու Արցախին։ Միայն թե անհասկանալի է, թե ինչ կլինի հետո։ Մեկանգամյա շոու կարելի է բեմադրել։ Նավթը չի բավականացնի գործը լայնորեն կիրառելու համար։

Բացի այդ՝ մյուս երկրները իրենց քաղաքացիներին ծաղրելու համար կարող են սխալ հասկանալ ու սկսել ադրբեջանցիներին զանգվածաբար «արտահանձնել» հայրենի հանրապետությանը։

Ինչ-որ բան ինձ հուշում է (թվում է՝ Լուկաշենկոն), որ այդ ներկայացման սցենարը համաձայնեցվել է նվազագույնը ևս մեկ ԱԳՆ-ի հետ։

Լապշինի հետ ամեն ինչ լավ կլինի, քանի որ ԶԼՄ-ների նման ուշադրության դեպքում պաշտոնական Բաքուն կձգտի ցուցադրել իր հանդուրժողականության ու մեծահոգության բոլոր սահմանները։

Անկասկած, Ալիևի ենթակաները շատ են ջանում և չեն հասկանում, որ հերթական անգամ իշխող ռեժիմը այնպիսի լույսի ներքո են ի ցույց դնում, որ Սաշա Բարոն Քոհենը լացում է ստեղծագործական նախանձից»,- սոցցանցի իր էջում գրել է Դվորնիկովը։

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ