«Տեսակետ» մամուլի ակումբ - Սուրբ Սարգսի տոնը դարձել է ոչ միայն եկեղեցու, այլեւ ժողովրդի սեփականությունը. Iravunk.com

Փետրվարի 11-ին  մեծ շուքով նշվելու է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այս օրը ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ հայտարարվել է երիտասարդների օրհնության օր: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ, Արարատյան թեմի երիտասարդական կառույցների համակարգող տեր ՊԵՏՐՈՍ ավագ քահանա ՄԱԼՅԱՆԻ խոսքով` Սուրբ Սարգսի տոնը հայ ժողովրդի ամենասիրելի եւ սպասված տոներից մեկն է.«Պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը սրբի մասունքները բերել եւ Աշտարակի շրջանի Ուշի գյուղում թաղել է եւ մասունքների վրա կառուցել եկեղեցի, որը դարձել է մեծ ուխտատեղի»,-նշեց քահանան եւ տեղեկացրեց, որ արդեն 11-12 տարիէ, իսկ Արարատյան հայրապետական թեմը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մեծ շուքով նշում է Սուրբ Սարգսի տոնը, որը տարեցտարի ավելի մեծ ժողովրդականություն է վայելում. «Փետրվարի 11-ին Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի սրբի մասունքակիր աջը, իսկ Մատենադարանից կբերվի մի ձեռագիր,որը գրվել է հենց Սուրբ Սարգիս եկեղեցում 1693 թվականին: Այս սրբությունները եկեղեցում կլինեն մինչեւ երեկոյան ժամերգություն»,-ընդգծեց քահանան:

Անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, թե նախկինում Սուրբ Սարգիսը եւ Տրնդեզը հայերն ինչպես էին նշում, Պետրոս ավագ քահանա Մալյանը պատասխանեց. «Խորհրդային Միության տարիներին մեր ժողովուրդն այս տոներին կարողանում էր մասնակցել միայն եկեղեցում տեղի ունեցող արարողակարգերին: Եթե եկեղեցուց մեկ քայլ դուրս էին գալիս եւ փորձում որեւէ բան անել, արդեն համարում էին կրոնական պրոպագանդա եւ արգելում էին: Փառք Աստծո, այսօր մենք ստեղծել ենք անկախ պետականություն եւ սկսել են վերարժեւորել մեր եկեղեցական եւ ազգային տոները: Նախկինում մարդիկ վախեցել են նաեւ վառել Տրնդեզի կրակը, իսկ այսօր մեր ժողովուրդն իր հայացնք ուղղել է դեպի հայ Առաքելական եկեղեցուն, ավանդույթներին եւ ազգային ծեսերին: Ժամանակին Սուրբ Սարգսի տոնին եկեղեցում մատուցվում էր միայն Սուրբ Պատարագ, այժմ տոնը դուրս է եկել փողոց եւ դարձել է ոչ միայն եկեղեցու, այլեւ մի ամբողջ ժողովրդի սեփականությունը»,-շեշտեց քահանան եւ նկատեց, որ չպետք է մոռանալ տարբեր մարտահրավերների մասին, որոնք ուղղված են հայ ժողովրդին, հատկապես` Առաքելական եկեղեցուն, քանի որ եկեղեցին միակ ամուր բերդն է, որը պահպանում է ազգային նկարագիրը:

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, այս տարի եւս, տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն Առաջնորդարանում կպարգեւատրի 20 զինվորների, որոնք գտնվում են ծառայության մեջ եւ աչքի են ընկել լավ ծառայությամբ եւ կատարած սխրանքներով:

Փետրվարի 11-ին տեղի կունենա նաեւ երթ, որի նպատակն է Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնը ավելի գեղեցիկ դարձնել: Ըստ Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու Արարատ երիտասարդաց  միության ատենապետ ՏԱԹԵՎ ԶԱԽԱՐՅԱՆԻ, երթը նպաստում է, որպեսզի մեծ թվով երիտասարդներ միանան ծրագրին.«Խաչերով ու խաչվառներով Սուրբ սարգիս եկեղեցուց  Մաշտոցի պողոտայով կշարժվենք դեպի սիրահարների այգի, որտեղ տեղի կունենա տոնական մեծ համերգ: Կլինեն բազում անակնկալներ, որոնց մասին այս պահին չենք ասի: Փետրվարի 10-ին Կարապի լճում նույնպես տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում կլինի ձիավոր, ով երիտասարդների կբաժանի աղի բլիթներ»,-ասաց Տ. Զախարյանը:

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ