«Տեսակետ» մամուլի ակումբ - Լեզվաբան. «Երրորդ մասում» խանութի վրա թուրքերենով գրված էր «յորղան»

Փետրվարի 7-ը Համացանցում հայատառ գրելու օրն է: Այդ առիթով «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էին լեզվաբան Լավրենտի Միրզոյանը  եւ «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի նախագահ Գրիգոր Սաղյանը: Գրիգոր Սաղյանն ասաց, որ գործարկվել է .հայ դոմենը, եւ ըստ նրա, վաղուց ժամանակն է հայատառ տիրույթ ունենալ: Ըստ այդմ, հայկական կայքերը կարող են գրանցել ոչ միայն .am, այլ նաև հայատառ. հայ տիրույթում: Պարոն Սաղյանը նշեց, որ 2016թ. փետրվարի 1-ից արդեն 345 գրանցված կա .հայ տիրույթում: Նրա ձեւակերպմամբ, նպատակն է մեծացնել գրանցումների թիվը ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում ու նպաստել հայոց լեզվի տարածմանը: «Օրինակ, Հնդկաստանը իր լեզվով 20 դոմեն ունի, նույնը Չինաստանը, մյուս երկրները»,-փաստեց նա, վստահեցնելով, որ դա նաեւ համացանցային անվտանգության խնդիր է: «Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկան որպես աշխատանքային լեզու օգտագործում էր 300 հոգանոց հնդկացիական համայնքի լեզուն, եւ որեւէ մեկը դա չէր կարող հասկանալ»,- շեշտեց «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի նախագահը: Լավրենտի Միրզոյանը ցավով փաստեց, որ  Հայաստանում չկա լեզվական քաղաքականության պետական ծրագիր, նշեց նաեւ, որ համացանցային լեզվի առումով վիճակն անմխիթար է, նույնն էլ կայքերում է ու հեռուստաեթերում: Նրա ձեւակերպմամբ, հատկապես կայքերի պարագայում բառերի ոչ հայերեն համարժեքներ շատ են օգտագործվում, եւ պատճառն էլ շտապողականությունն է՝ առաջինը լուրը տալու միտումով: Նա պատգամավորության թեկնածուների հայերենի իմացությունը ստուգող թեստերին էլ անդրադարձավ, ասաց, որ որեւէ մեկը չի կարող 30 հարցին 50 րոպեում լիարժեք պատասխանել, եւ այդ թեստերն էլ գիտելիքները ստուգելու վերջնական ճիշտ ձեւը չեն: Մամուլի շենքի հարեւանությամբ գտնվող

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/07/853202/ 


Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ