«Տեսակետ» մամուլի ակումբ - Դաշինքով փորձում են մի քանի «զրո» իրար գումարելով՝ ստանալ «ոչ զրո

«Դաշինքով փորձում են մի քանի «զրո» իրար գումարելով՝ ստանալ «ոչ զրո»: Այդպես չի լինում, դա դեմ է թվաբանության օրենքներին: Դաշինքներն անսկզբունքային են՝ կենտրոնացած որոշ անձերի շուրջը»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմավորված քաղաքական ուժերի դաշինքներին, ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա անդրադարձավ մասնավորապես «Ծառուկյան դաշինքին»՝ կարծիք հայտնելով, որ դաշինքը կոչելով «Ծառուկյան»՝ ազնիվ են վարվել. «Դա իսկապես Ծառուկյան անձի շուրջն է կազմակերպվել: Թե ինչո՞վ է այն ներկայանալու հասարակությանը, բացի բարի ցանկություններից, կապրենք-կտեսնենք: Մյուս կողմից, Ծառուկյանն առաջին անգամ չի մասնակցում ընտրություններին, եւ հիմքեր չեմ տեսնում ասելու, որ նրա ներկայիս մասնակցությունը նախորդից տարբերվելու է որակական առումով»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/06/852986/ 


Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ