Ժամանց և շոու բիզնես - ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը: Այս գեղեցիկ նախաձեռնության շրջանակում` ս. թ. փետրվարի 1-ից ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների բեմերում /մայրաքաղաքի և ՀՀ մարզերի/ ընթանում են տոնին նվիրված ներկայացումներ: Հանրապետության ստեղծագործական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի 6 բացօթյա հարթակներում. փետրվարի 10-ին և 11-ին, ժամը 14:00- ին` Շառլ Ազնավուրի հրապարակում և ժամը 15:00-ին` Հյուսիսային պողոտայում, փետրվարի 11-ին, ժամը 12:00-ին` Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, ժամը 13:00-ին «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ` Ա. Իսահակյանի արձանի հարակից այգում, ժամը 14:00-ին Խաչքարերի պուրակում` Գ. Նժդեհի արձանի հարակից տարածքում և ժամը 17:00-ին` Ազատության հրապարակում: Փետրվարի 7-11-ը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կանցկացվի երիտասարդ նկարիչների մրցույթ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ