Մշակույթ - Տնտեսվարող սուբյեկտները ձմռանը պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձյունը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Այդ աշխատանքներին այս օրերին միացել են նաև տնտեսվարող սուբյեկտները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» համապատասխան որոշմամբ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձյունը և այն տեղափոխել համապատասխան վայրեր: Որոշման պահանջը չկատարողների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ