«Տեսակետ» մամուլի ակումբ - Սկսած ընտրատեղամասերում կամերաներ տեղադրելուց, վերջացրած իրավիճակով, որ ով՝ ում հետ ուզում, միավորվում է, որ հայտնվի հարմար դիրքում

Փետրվարի 1-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նա խոսեց նախընտրական իրավիճակից, դաշինքներից ու գնահատականներ տվեց սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: «Ընդհանրապես լավատես մարդ եմ, եւ մտածում եմ, որ այս անգամ ավելի լավ է լինելու, քան նախորդ անգամ: Ընտրությունները միշտ էլ հուզում են ժողովրդին, երբեմն սկսում են թշնամանալ ազգ ու բարեկամ, երկու եղբայր տարբեր ճակատների են բաժանվում….Բայց ես հույս ունեմ, որ այս անգամ երեւի թե շատ մաքուր ընտրություններ պիտի լինեն, արդար ու թափանցիկ, մանավանդ Սահմանադրությունն էլ դա թույլ է տալիս»,-ասաց բանախոսը: Ինչ վերաբերում է նախընտրական դաշինքներին, Մերուժան Տեր- Գուլանյանի ձեւակերպմամբ, նախընտրական հետաքրքիր հրմշտոց  կա: «Չկան սկզբունքներ, կա իրադարձություն, չկան օրենքներ (ներքին օրենքները նկատի ունեմ), կան հանգամանքներ եւ օգտվելով այդ ամենից՝ քաղաքական գործիչները, որ մի անգամ տնից դուրս են եկել ու մոտեցել խոսափողին, հիմա այլեւս չեն ուզում տուն վերադառնալ: Մարդիկ ամեն գնով ուզում են խորհրդարան մտնել, անկախ նրանից, թե որ դաշինքի հետ կլինեն»,-նշեց գրող-հրապարակախոսը: Մերուժան Տեր-Գուլանյանը վստահ է, որ իշխանությունների ձեռնարկած գործողությունները՝ վստահություն են ներշնչում. «Սկսած ընտրատեղամասերում կամերաներ տեղադրելուց, վերջացրած իրավիճակով, որ ով՝ ում հետ ուզում, միավորվում է, որ հայտնվի հարմար դիրքում»: Ասուլիսի ժամանակ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձին էլ անդրադարձ եղավ: «Ես մի անգամ ասել եմ, չեմ ուզում կրկնվել: Ծառուկյանն իր գործը այնքան լավ է անում, նկատի ունեմ՝ բիզնես, տնտեսություն, որ լավ կլիներ այդ գործով զբաղվեր, ոչ թե քաղաքականությամբ»,-շարունակեց Տեր-Գուլանյանը:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/01/851299/ 


Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ