Մամուլ - Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի


Հարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն:

 

 

Երևանի քաղաքապետարան


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ