Հասարակություն - Վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը կշարունակվի նաև 2017 թվականին

2013 թվականից Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում նախատեսվում են նաև բազմաբնակարան շենքերի վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2016թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 57 բազմաբնակարան շենքերում նորոգվել է 138 վթարային շքապատշգամբ: Գործընթացը կշարունակվի նաև 2017 թվականին: Ըստ այդմ, նախատեսվում է 68 շենքերում նորոգել 150 շքապատշգամբ: Դրանք համարվում են բաժնային սեփականություն, հետևաբար, ըստ էության, պետք է նորոգվեն բնակիչների կողմից ու միջոցներով, սակայն հաշվի առնելով գործի ծախսատարությունը և քաղաքացիների անհավասար հնարավորությունները` Երևանի քաղաքապետարանը, ընդառաջելով բնակիչների խնդրանք-դիմումներին, Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքային բյուջեից ամեն տարի միջոցներ է հատկացնում ծրագրի փուլային իրագործման համար: Տարեկան ծրագրում ներառվում են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ էր ինչպես շինարարության, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման տեսակետից:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ