Հասարակություն - Հարգանքի տուրք՝ Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ներկաների հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
Հանրապետության Նախագահի գլխավորությամբ ներկաները հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ