«Տեսակետ» մամուլի ակումբ - Ո՞վ էր նախարարն այն ժամանակ, երբ շտաբի պետը թալանում էր: Նա, ով այսօր դաշինք է կազմում. Արշակ Սադոյան

Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը և գրող-հրապարակախոս, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում այսպես էլ հայտարարի չեկան այն հարցի շուրջ, թե որքանով են արդյունավետ լինելու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեւավորվող դաշինքները: Գուրգեն Եղիազարյանը պնդեց, որ իշխանությունից հեռացվածների դաշինքների ստեղծումը պետք է ողջունել, Արշակ Սադոյանն էլ համաձայն չէր: Ըստ նրա՝ չի կարելի սատարել «նախկին թալանչիներին», որոնց թալանելու հնարավորությունները սպառվել են, եւ հիմա էլ դաշինք են ստեղծում: «Ո՞վ էր նախարարն այն ժամանակ, երբ շտաբի պետը թալանում էր: Նա, ով այսօր դաշինք է կազմում»,-ասաց Սադոյանը, ապա բանը հասավ բղավելուն: Արշակ Սադոյանը համոզմունք հայտնեց, որ դաշինքները գաղափարազուրկ են. «Լինելով թալանչի՝ դաշի՜նք են կազմում: Դա ողբալի է…»: Գուրգեն Եղիազարյանն էլ իր հերթին ասաց. «Դաշինքներին պետք է ողջունել, որովհետեւ ուժ գտան Սերժ Սարգսյանի իշխանությանը «ոչ» ասելու: Նախկինում պաշտոնյա են եղել, այո, իսկ ի՞նչ անեին: Ոչ մեկը ՀՀԿ-ից դուրս չգա՞ր, որ ՀՀԿ-ն վերարտադրվեր, եւ Հայաստան չմնա՞ր»: 


 

 

 

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում նրանց, և ի՞նչ իրավիճակ է այս պահին»:     

 

Ժամը 13.00 հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»:    

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ