«Տեսակետ» մամուլի ակումբ - «Շատ կարևոր է մեր ընկալումներն ու ցանկությունները, թե ինչպիսի ընտրություն ենք ցանկանում տեսնել առաջիկայում». Աբգար Ափինյան

«Շատ կարևոր է մեր ընկալումներն ու ցանկությունները, թե ինչպիսի ընտրություն ենք ցանկանում տեսնել առաջիկայում», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

«Ինչ-որ կցանկանանք, այն էլ ունենալու ենք, ուզում ենք տեսնել սկանդալներ՝ կլինեն, ուզում ենք տեսնել փոխադարձ հայհոյանք՝ դա էլ կլինի:  Ես անձամբ ուզում եմ և ամեն ինչ կանեմ, որ տեսնեմ գաղափարական կարծիքների արտահայտում, ծրագրերի առաջադրում, հարգանքի մթնոլորտ՝ քաղաքական գործիչների մեջ: Շատ բարձր եմ գնահատում այն գաղափարական մարդկանց, ովքեր ծրագրեր են առաջարկում»,-ասաց Ափինյանը:

Նրա կարծիքով՝ տարին կարող է շրջադարձային լինել հայ մշակույթի համար միայն այն պարագայում, եթե մեկ կարևոր պայման կատարի մշակույթի նախարարությունը. «Նախարարությունը պետք է այնպես անի, որ վերջապես ասպարեզում հայտնվեն արվեստի արարողները: Անցած 25 տարիներին, ովքեր մշակույթ են կերտել, նրանցից շատերը եղել են դիտորդի կարգավիճակում. գրողները նայել են, թե ինչպես են գրականության հետ կապ չունեցող մարդիկ զբաղվում գրականությամբ, թատրոնի, կինոյի մարդիկ դիտել են, թե ինչպես են թատրոնը, կինոն աղավաղում, այլակերպում, իսկական կոչումով երաժիշտները, երգիչները  լսել են, թե ինչպես են երգում երգի հետ կապ չունեցողները: Սա անցյալն է, այս խնդիրը պետք է լուծել»:

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն, արձագանքելով Ափինյանին ասաց. «Որևէ ազգի մշակույթը երբևիցե կախված չի եղել մշակույթի նախարարությունից, երբ որ կար Կոմիտաս, Մաշտոց, Նարեկացի, ոչ մի մշակույթի նախարարություն գոյություն չուներ: Այնպես չի լինում, որ ազգի արմատը կտրվում է, տաղանդներ միշտ ծնվում են, ամենակարևորը նրանց գտնելն ու հնարավորություն տալն է: 20 տարվա ղեկավարի իմ փորձից ելնելով, կարծում եմ, որ ղեկավարի ամենակարևոր գործառույթը չխանգարելու մեջ է, չխանգարելն արդեն օգնություն է, պետք է թույլ տալ, որպեսզի տաղանդավոր մարդիկ ձևավորվեն, աշխատեն»:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին՝ Բաբայանի կարծիք հայտնեց, որ ընդհանրապես ժողովուրդը որևէ սպասելիք կամ ակնկալիք չպետք է ունենա, այլ պետք է պահանջներ ունենա և դրանք ներկայացնի իշխանությանը. «Ինչքանով որ ճիշտ ձևակերպված լինեն այդ պահանջները, լինեն ժամանակակից, քաղաքակիրթ ու բովանդակային, այդքան լավ, եթե սպասի , պարզապես ասի՝ «արի մեզ կերակրի», ուրեմն՝ այս վիճակը մշտապես շարունակվելու է»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ ամենամեծ իրավունքը, որ Աստված տվել է մարդուն ընտրության իրավունքն է. «Միայն ընտրությունով է, որ քեզ վրա վերցնում ես որոշակի պատասխանատվություն: Ընտրությունը լավ կամ վատ իշխանություն ունենալու համար չէ, այլ երկրի, ժողովրդի ու անձնական ապագայի համար է: Անպատասխանատու հասարակությունը չի կարող ունենալ պատասխանատու պետություն: Իշխանությունն ու կուսակցությունն են հանրությանը սպասարկող մեխանիզմները և ոչ թե հակառակը: Մենք պետք է կարողանանք ձևավորել այն պահանջները, որով առաջ կգնան քաղաքական կուսակցությունները, այլ ոչ թե սպասել թե ինչ կառաջարկեն նրանք: Բոլոր երկրներում էլ քաղաքական կուսակցությունները ընտրություններից առաջ զբաղվելու են պոպուլիզմով և դեմագոգիայով: Պետք է ուսումնասիրել յուրաքանչյուրի կենսագրությունը, գործունեությունը: Կխնդրեի շատ սթափ մոտենալ ընտրություններին, հազար անգամ ձևել- չափել»:



Աղբյուր` Panorama.am

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ