«Տեսակետ» մամուլի ակումբ - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմամբ աշխարհը փուլ չի գա. Ալեքսանդր Իսկանդարյան

«Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունի Երևանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման վերաբերյալ,  մի փոքր լռեց, հետո ասաց․


«Դժվար է ինձ պատասխանել՝ քաղաքական պատճառներով: Գիտեք, որ հայկական գրասենյակը միակն է Հարավային Կովկասում: Գիտեք, որ Վրաստանն ու Ադրբեջանը գոյություն ունեն առանց այդ գրասենյակի: Դուք գիտեք, որ դրանից աշխարհը փուլ չի գա։ Ես չգիտեմ, թե իրավիճակն ինչ ելք կունենա, բայց գիտեմ, որ դրան դեմ է մեկ պետություն, իսկ մենք գլխի ենք  ընկնում, թե դա որ պետությունն է»,- ասաց նա՝ ակնարկելով Ադրբեջանին:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ, իհարկե, վատ է, որ փակվում է միջազգային կառույցի գրասենյակը, բայց անկախ ամեն ինչից, ըստ նրա, հեղափոխություն չի սպասվում: «Կատաստրոֆիկ բաներ չեն լինի: Կրկնեմ, որ այդ գրասենյակը մեր տարածաշրջանում կա միայն Երևանում»,- ասաց նա:

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Հուլիսի 10-ին, ժամը 11.30 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանի օրհասական վիճակն ու էկոհամակարգի արդի խնդիրները: Ձկնապաշարների վիճակի գնահատում, հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ