«Տեսակետ» մամուլի ակումբ - «Արամ Ա.-ի այցը Հալեպ հույս ներշնչեց ժողովրդին». հալեպահայ Սոսի Միշոյան-Դաբաղյան

Երևանի Պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնի դասախոս, երեք տարի առաջ Սիրիայից ՀՀ տեղափոխված Ավո Ավոշյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում խոսեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի՝ հունվարի 4-7-ը Սիրիա կատարած այցի մասին՝ առանձնացնելով Դամասկոսում նախագահ Բաշար Ասադի հետ զրույցը Սիրիական հակամարտության շուրջ: Ավո Ավոշյանը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վեհափառ հայրապետը մատուցել է Սուրբ ծննդյան պատարագ: «Հինգ տարվա մղձավանջից հետո առաջին անգամ եկեղեցու զանգերը ղողանջեցին՝ ի նշան հաղթության: Արամ Առաջինի այցը հույս ներշնչեց ժողովրդին, ուժ տվեց: Նա իր աջակցությունը հայտնեց եւ հալեպահայերի գաղթօջախը վերականգնելու կոչեր հնչեցրեց»,-իր հերթին ասաց հալեպահայ լրագրող Սոսի Միշոյան-Դաբաղյանը:

 

Ավո Ավոշյանն ընդգծեց՝ Արամ Ա.-ն կարեւորել է ոչ միայն Հալեպի վերականգնումը, այլեւ հայ համայնքի վերակազմավորումը: Սոսի Միշոյան-Դաբաղյանն էլ տեղեկացրեց, որ Հալեպից Սիրիայի այլ շրջաններ գաղթած հայերը մտադիր են վերադառնալ Հալեպ. «Այն կենսունակ գաղթօջախ է»: Բանախոսները նշեցին, որ ներկայում հալեպահայերի ճշգրիտ թիվ չկա, այն տատանվում է 6-8 հազարի սահմաններում:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ