Տարածաշրջան - Նոր մանրամասներ Տավուշում դիվերսիայի եւ մարտերից

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քիչ առաջ մեր թղթակցին տեղեկացրել է, որ Չինարի գյուղից հյուսիս-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր եւ մեկ սպա:
Ըստ նախնական տեղեկությունների, զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից:
Մարտերի արդյունքում ադրբեջանական կողմի կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է:

 

Նյութը`Lragir.am -ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ