Մամուլ - Երևանում անցկացվել է Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավ


Երևանի քաղաքապետարանը և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմը «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում կազմակերպել են «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:
Ձմեռ պապի հանդերձանքով շուրջ 100 վազորդներ «Վազիր և օգնիր» կարգախոսով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում վազել են շուրջ 5 կմ տարածություն:
Արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված վազքարշավը մեկնարկել է Հանրապետության հրապարակից:
Վազքարշավին մասնակցել են բոլոր ցանկացողները։
Մասնակիցները ստացել են Ձմեռ պապի համազգեստ:
Վազքարշավից գոյացած հասույթը կտրամադրվի սիրիահայ երեխաներին Ամանորի անակնկալներ մատուցելուն: Ներկաների բարձր տրամադրությանը նպաստել են DJ-ն ու տոնական ուրախ ռիթմերը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով: Խորհրդանշական նվերներ և հուշանվերներ են հանձնվել նաև մյուս մասնակիցներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ