«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայաստանը կկարողանա կրկեսային միջազգային փառատոներ անցկացնել

Հայաստանը կկարողանա կրկեսային միջազգային փառատոներ անցկացնել

 http://armeniasputnik.am/

 

Մոսկովյան կրկես–շապիտոն առաջին անգամ հյուրախաղեր կանցկացնի Հայաստանում։ Կրկեսային արտիստները 900 հոգու համար նախատեսված վրանը տեղադրել են Երևանի զբոսայգիներից մեկում։ Նրանք Երևան են ժամանել երկու օր առաջ, բայց մինչ ներկայացումների մեկնարկը ուրիշ արտիստներ էլ կմիանան նրանց։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Մարդիկ հավաքվել են կրկեսային հսկա վրանում ու աշխատում են` անտեսելով երևանյան ցուրտը. մեկը լուսավորության լարերն է ամրացնում, մյուսը մարզվում է, իսկ Հայաստանի կրկեսի թատրոնի ու մոսկովյան կրկես-շապիտոյի ղեկավարներն ընթացիկ հարցեր են քննարկում։ © SPUTNIK/ ДМИТРИЙ ДОНСКОЙ Լիմոնադ աճպարարի համար. հայկական կրկեսի հաջողության գաղտնիքները «Մենք պատրաստվում ենք դեկտեմբերի 26-ի ներկայացմանը։ Ծրագրում հետաքրքիր համարներ կան, որին կմասնակցեն ակրոբատները, օդային գիմնաստներն ու այլ արտիստներ։ Խումբը բազմաժանր է` ծաղրածուներ, ատլետներ, արջեր, շներ ու կապիկներ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկովյան կրկես-շապիտոյի երևանյան հյուրախաղերի ղեկավար Սոս Պետրոսյանը։ Ծրագիրը ոչ միայն բազմաժանր է, այլև` հետաքրքիր, հատկապես կրկեսին կարոտած հայ հանդիսատեսի համար։ Կրկեսային կոլեկտիվի շատ մասնակիցներ առաջին անգամ են Հայաստանում և դեռ չեն հասցրել շրջել քաղաքում, բայց նրանց արդեն հասցրել է զարմացնել երևանյան ցուրտը։ «Նույնիսկ Մոսկվայում 2 աստիճան տաքություն է։ Մենք հույս ունեինք, որ ձեզ մոտ կտաքանանք, բայց արի ու տես` սառնամանիք է։ Բայց մենք ոչնչից չենք վախենում, քանի որ մենք կրկեսի արտիստներ ենք», — ասաց օդային մարմնամարզիկ Գուզել Շակիրովան։ Հարավային երկրներում հյուրախաղերի ժամանակ Գուզելը հասցրել է մի քիչ մոռանալ, թե ինչ բան է ցրտի պայմաններում աշխատելը։ Մարմնամարզուհին կրկեսում է 9 տարեկանից և իր կյանքն առանց կրկեսի չի պատկերացնում։ «Թեև ես առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ոչ թե հյուր եմ եկել, այլ` տուն, քանի որ մենք բոլորս ծնունդով ԽՍՀՄ-ից ենք»։ © ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ Ալլա Պուգաչովան շալախո է նվագում Սոս Պետրոսյանի համար Մոսկովյան կրկես-շապիտոյի ղեկավար Օլեգ Զուդցևը Հայաստանում է եղել նաև 1983թ-ին։ Այն ժամանակ նրա կրկեսային կոլեկտիվը յուրահատուկ ռեկորդ է սահմանել Երևանում` 15 օրվա ընթացքում ցուցադրելով 60 ներկայացում։ «Կրկեսային արվեստը տքնաջան աշխատանք է, որն անհնար է կատարել առանց մոլեռանդության, իսկ կլոր մանեժը միմյանց նկատմամբ սիրո և փոխըմբռնման մարմնավորում է», — ասում է Օլեգը։ Նրա խոսքով` արդիականացված շենքի բացումով Հայաստանի կրկեսը կկարողանա միջազգային այնպիսի փառատոներ կազմակերպել, ինչպիսին անցկացվում են Մոնտե Կառլոյում, Մոսկվայում և այլ խոշոր քաղաքներում։ Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում տեղակայված կրկեսը հայաստանցիներին կուրախացնի մինչև հունվարի 15-ը։ Մոսկովյան կրկեսի արտիստները Երևան են ժամանել հայկական կրկեսի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

 

 

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Հուլիսի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի կունենա փաստաբան Լևոն Բաղդասարյանի ասուլիսը՝ ՄԻԵԴ վերջին որոշումների և դատարաններում տիրող իրավիճակի վերաբերյալ»։

 

Ժամը 12.00 հյուրն է MHS հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանը: Թեման՝ «Սեռական բռնություն. ի՞նչ մակարդակի է հասնում դրա տարածվածությունը Հայաստանում, ինչու՞ է հատկապես վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացել այս թեմայի շուրջ, և որքանո՞վ է հիմնավորված աղմուկը: Հոգեբանական ի՞նչ խնդիրների առջև են կանգնում բռնության ենթարկված անձինք, և հնարավո՞ր է արդյոք նրանց հոգեկան հավասարակշռության լիակատար վերականգնումը: Ոլորտին վերաբերող այլ հարցեր»: 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ