Տնտեսություն - Լիցքավորման գլխիկները, որոնք հիմա օգտագործում է Հայաստանը, շատ լուրջ վտանգ են ներկայացնում. Հմայակ Աբաջյան

Ցավով պետք է նշենք, որ Հայաստանում վարորդների մահացության պատճառ են դառնում ինչպես ավտովթարները, այնպես էլ գազային բալոնների պայթյունները, անորակ սարքավորումները, ինչպես նաև անտեղյակությունն ու անուշադրությունը: Սակայն այս ոլորտը միշտ եղել ու մնում է համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Այս օրերին էլ տեղի ունեցավ հանդիպում ոլորտի հերահսկող մարմնի ու գործատուների միջև, որտեղ քննարկեցին իրավիճակը, առկա խնդիրները և տրվեցին լուծումներ` դրանց վերահսկման  համար: Նախատեսվեցին նաև տուգանքներ` խախտումներ գտնելու դեպքում կիրառելու նպատակով:  

 

Այս մասին խոսելով ոլորտում առաջատար դիրք ունեցող «G-G Solutions» ՍՊԸ տնօրեն Հմայակ Աբաջյանի հետ, հասկացանք, որ այստեղ խնդիրը կապված է շատ հանգամանքների հետ: 

 

Հմայակ Աբաջյանը շատ մասնրամասն ներկայացրեց, թե ինչպես կարելի է զերծ մնալ այդ խնդիրներից, ինչպես պահպանել անվտանգություն այդ ժամանակ:

 

Հմայակ Աբաջյանի խոսքով, պետք է սահմանել կարգ` բարձր ճնշումով գազաբալոնները լիցքավորելու համար: Ճնշումները սահմանափակելուց հետո, պետք է ուշադրություն դարձնել ավտոմեքենաների վրա` լիցքավորման գլխիկներ փոխելու խնդրին: Կան բարձր որակի գլխիկներ, որն, օրինակ, օգտագործում է Վրաստանը: Վերջիններս թանկարժեք չեն: Միայն պետք է մեզանում ղեկավարել այդ ամենը և նախօրոք նախապատրաստվել: Այն, ինչ  հիմա օգտագործում է Հայաստանը, դա շատ լուրջ վտանգ է ներկայացնում:

«Տեսակետ»  մամուլի ակումբը և Tesaket.info լրատվականը այսուհետ ժամանակ առ ժամանակ կանդրադառնան հայրենական այս արտադրանքին, կներկայացնեն առկա խնդիրներն ու գրանցված հաջողությունները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ