Պաշտոնական - Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահին

Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն է հայտնել պատմական ամուր հիմքի վրա ձևավորված երկու բարեկամ պետությունների հարաբերություններն ավելի ակտիվացնելու և խորացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ