Մամուլ - Ստամբուլում հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակի վրա, կան վիրավորներ. 168 ժամ

Ստամբուլի Բեյլիքդյուզյու շրջանում մի խումբ անհայտ անձինք հարձակվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցության գրասենյակի վրա, որը տեղակայված է եղել առևտրի կենտրոնի երրորդ հարկում, գրում է թուրքական Hurriyet թերթը:

Տեղեկությունների համաձայն՝ 4 դիմակավորված անձինք կարողացել են ներխուժել կուսակցության գրասենյակ և այրել կահույքը: Հարձակման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, կոտրվել են ապակիները:

Խոսքը կենցաղային գազի բալոնի պայթյունի մասին է, ինչի հետևանքով 2 մարդ ստացել է թեթև վիրավորում, գրում է Hurriyet-ը:

Հարձակվողները կարողացել են հեռանալ դեպքի վայրից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ