Տնտեսություն - Պետք է սահմանել կարգ` բարձր ճնշումով գազաբալոնները լիցքավորելու համար. Հմայակ Աբաջյան

Ցավով պետք է նշենք, որ Հայաստանում վարորդների մահացության պատճառ են դառնում ինչպես ավտովթարները, այնպես էլ գազային բալոնների պայթյունները, անորակ սարքավորումները, ինչպես նաև անտեղյակությունն ու անուշադրությունը: Այս մասին խոսելով ոլորտում առաջատար դիրք ունեցող «G-G Solutions» ՍՊԸ տնօրեն Հմայակ Աբաջյանի հետ, հասկացանք, որ այստեղ խնդիրը կապված է շատ հանգամանքների հետ: 

 

Հմայակ Աբաջյանը շատ մասնրամասն ներկայացրեց, թե ինչպես կարելի է զերծ մնալ այդ խնդիրներից, ինչպես պահպանել անվտանգություն այդ ժամանակ:

 

 

Հմայակ Աբաջյանի խոսքով, պետք է սահմանել կարգ` բարձր ճնշումով գազաբալոնները լիցքավորելու համար: Ճնշումները սահմանափակելուց հետո, պետք է ուշադրություն դարձնել ավտոմեքենաների վրա` լիցքավորման գլխիկներ փոխելու խնդրին: Կան բարձր որակի գլխիկներ, որն, օրինակ, օգտագործում է Վրաստանը: Վերջիններս թանկարժեք չեն: Միայն պետք է մեզանում ղեկավարել այդ ամենը և նախօրոք նախապատրաստվել: Այն, ինչ  հիմա օգտագործում է Հայաստանը, դա շատ լուրջ վտանգ է ներկայացնում:

 

Հմայակ Աբաջյանի խոսքով. «Մենք բավականին  մեծ թվով սարքավորոմներ ենք արտահանում Վրաստան, Ռուսաստան, Ղազախստան: Հեռանկարներում պլանավորվում է մեծացնել ծավալները  Ռուսաստանում, աշխատանքներ են տարվում արտահանել նաև Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ Հայասատանում շարունակելու ենք սպասարկումը, և զարկ ենք տալու որակյալ սարքավորումների տարածմանը, որոնք կլինենք անվտանգ»:  

 

Եվ վերջում պարոն Աբաջյանը շնորհավորեց հայ ազգին Ամանորի կապակցությամբ. «Մեր ազգին ցանկանում եմ միություն և միաբանություն:  Եթե մենք միասին ու ուժեղ չլինենք, չլինենք օրինապահ ու կարգապահ, աշխարհում մեզ համար  տեղ չի ճարվի: Ցանկանում եմ խաղաղ երկինք, զինվորները վերադառնան ընտանիք, համբերություն, առողջություն մեր ազգին` միայն արարելով կարող ենք աշխարհին ցույց տալ մեր տեղը»:

 

«Տեսակետ»  մամուլի ակումբը և Tesaket.info լրատվականը այսուհետ ժամանակ առ ժամանակ կանդրադառնան հայրենական այս արտադրանքին, կներկայացնեն առկա խնդիրներն ու գրանցված հաջողությունները։

 

15.12.2016թ.

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ