Տնտեսություն - Տրամադրվեցին Անվարձահատույց դոնորի առաջին գրքույկները

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» արյունատվության հերթական ակցիայի նախաձեռնողները Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի աշխատակիցներն ու աշակերտների ծնողներն են: Նրանք առաջնորդվել են նորաբաց կենտրոնում բուժվող հիվանդների, առաջին հերթին` մանուկների, բուժմանն աջակից լինելու մղումով։ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, ողջունելով արյունատվության գործընթացին դպրոցների մասնակցությունը, նշել է, որ ուսուցիչների և ծնողների կողմից կատարված մարդասիրական այս քայլը նոր սերնդի մոտ դոնորության գաղափարը սերմանելու լավագույն օրինակն է:
Կամավոր դոնորության երկու օրվա շրջանակում հավաքագրված արյունը բարեգործական հիմունքով տրամադրվելու է կարիքավոր հիվանդներին: Ակցիան նշանավորվել է անվարձահատույց դոնորներին Արյունաբանական կենտրոնի կողմից գրքույկների տրամադրման մեկնարկով։ Դպրոցի աշխատակիցներն ու սաների ծնողներն առաջիններն էին, որ արժանացան Անվարձահատույց դոնորի պատվավոր գրքույկի։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ