Սպորտ - Ծանրամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունից հայ մարզիկները վերադարձել են 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներով

Իսրայելի Էիլաթ քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունից հայ մարզիկները վերադառձել են 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներով:

Առաջնության չեմպիոններ են դարձել 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) և Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Ռոստոմ Խուդանյան):

Արծաթե մեդալակիր է դարձել Սոնա Պողոսյանը (75 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Հռիփսիմե Խուրշուդյան): Սամվել Գասպարյանը (94 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան) դարձել է բրոնզե մեդալակիր:

Ծանրամարտի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ