Մամուլ - Անի Զախարյանին սպառնում է 4 տարվա ազատազրկում. Առավոտ

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու համար: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հուլիսի դեպքերի ժամանակ Խորենացի փողոցում ոստիկանական մեքենայի ապակին կոտրելուն: Ա

 

նի Զախարյանն այսօր հրավիրվել էր հարցաքննության, նա հրաժարվել է ցուցմունք տալուց: «Օգտվեցի մեղադրյալի իմ `ցուցմունք չտալու իրավունքից, քանզի գործը բավականին խրթին մանրամասներ ու քաղաքական ենթատեքստ է պարունակում, ուստի գերադասեցի երկուշաբթի` բուն հարցաքննությանը, ներկայանալ փաստաբանիս հետ»,- պատմեց Անի Զախարյանը: Նրա խոսքով, իր դեմ հարուցված քրեական գործում հստակ նշված է, որ Անի Զախարյանը բարձրախոսով հնչեցրել է սադրիչ կոչեր. «Հիշյալ խաչմերուկում գտնվող ոստիկանական մեքենան կոտրելու ու վնասելու կոչեր: Ես նման կոչեր չեմ հնչեցրել, հիմա սպասում եմ փորձագիտական եզրակացությանը, որով կանացի ձայներն են վերծանելու: Ինձանից ձայնի նմուշ պետք է վերցնեն, որ հասկանան` նման կոչեր հնչեցրել եմ, թե ոչ:

 

Հուսով եմ, որ նման տարանջատումներ հնարավոր կլինի իրականացնել, թեպետ մի փոքր անհնար է նաեւ թվում, քանի որ այդ ամբողջ աղմուկի մեջ հնարավոր չէ այդ ձայները վերծանել»:

 

Անի Զախարյանը ծանոթացել է նաեւ իրեն առաջադրված մեղադրանքով նախատեսված պատժաչափին`առավելագույնը 4 տարվա ազատազրկում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ