Սպորտ - Մեկնարկում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2016» ծրագրիը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2016» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավվածության բարձարցումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 10+1 ֆորմատով՝ 10 հիմնական բնագավառներում, և 1 մրցանակ շնորհվում է մրցանակաբաշխության ընթացքում նոմինացված 30 երիտասարդներից որևէ մեկին:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
1) Երիտասարդ բժիշկ,
2) Երիտասարդ բնապահպան,
3) Երիտասարդ գյուղատնտես,
4) Երիտասարդ գիտնական,
5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ,
6) Երիտասարդ հայրենիքի պաշտպան,
7) Երիտասարդական աշխատող,
8) Երիտասարդ մարզիկ,
9) Երիտասարդ սփյուռքահայ,
10) Երիտասարդ գործարար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ