Սպորտ - Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության շահառուների միջև անցկացվել է բասկետբոլի մրցաշար

Հաշմանդամների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության համագործակցությամբ «Գրանդ սպորտ» մարզաառողջարանական համալիրում կազմակերպվել էր բասկետբոլի մրցաշար: Նպատակը սպորտը որպես հաշմանդամություն ունեցող անձանց լավ մարզավիճակ ապահովելու և պարալիմպիական մարզաձևերը զարգացնելու միջոց ներկայացնելն էր: Միության շահառուների միջև անցկացվող այս մրցաշարի մասնակիցները պարգևատրվել են դիպլոմներով և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նվերներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ