Կրթություն - Հեռավար սեմինարին մասնակցել են 9 դպրոց և ավելի քան 40 տնօրեն

ՀՀ կառավարության հեռավար և էլեկտրոնային կրթության զարգացման հանձնարարականի կատարման շրջանակում կազմակերպվել է սեմինար քննարկում՝ դպրոցների տնօրենների և փոխտնօրենների համար: «Ներդպրոցական վերահսկողություն» թեմայով հեռավար սեմինարը վարել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Հեռավար սեմինարին տեսակապով միացել են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, թիվ 78 և թիվ 184 հիմնական դպրոցները, ինչպես նաև Վաղարշապատի, Ստեփանավանի և Հրազդանի ավագ, Զորակի և Սուրենավանի միջնակարգ դպրոցները: Հեռավար դասին մասնակից յուրաքնաչյուր դպրոց հանդես է եկել առանձին խմբով: Սեմինարում ընդգրկված դպրոցներում հավաքվել են նաև դպրոցական նույն կլաստերում ընդգրկված դպրոցների տնօրենները, ովքեր ևս դարձել են քննարկման մասնակից: Սեմինարին մասնակից տնօրենները ներկայացրել են ներդպրոցական վերահսկողության իրենց կողմից կիրառվող մեթոդներն ու փորձը, առանձնացրել ընդհանրական խնդիրները: Քննարկման ընթացքում կարևորվել է ներդպրոցական պլանավորման հարցը, որը դպրոցի արդյունավետ կառավարման առանցքային խնդիրներից է: Ամփոփելով սեմինարը՝ մասնակիցներն ընդգծել են, որ տեսակապի միջոցով առաջիկայում նույն դպրոցների աշակերտների մասնակցությամբ կկազմակերպվի հեռավար դասընթաց բնագիտական առարկաներից:

Հեռավար սեմինարին ընդհանուր առմամբ մասնակցել են 9 դպրոց և ավելի քան 40 տնօրեն: Հեռավար սեմինարը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Դպրոց-կենտրոնների միության» ԻԱՄ-ի հետ համատեղ: Սեմինարին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ