Սպորտ - Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող

Հայ ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Ռոստոմ Խուդանյան) դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մինչև 20 տարեկանների հաղթող: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 149 կգ, իսկ հրումում՝ 177 կգ և երկամարտի 326 կգ արդյունքով առաջ անցել բոլոր մրցակիցներից: 
 
Աղջիկների պայքարում 190 կգ արդյունքով 5-րդ տեղն է զբաղեցրել Իզաբելա Յայլյանը (58 կգ): 
 
Առաջնությունը անցկացվում է Իսրայելի Էիլաթ քաղաքում: Հայաստանը մինչև 20 տարեկանների մրցաշարում ներկայացնում են Հակոբ Մկրտչյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), մինչև 23 տարեկանների մրցաշարում՝ Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ), աղջիկներից՝ Սոնա Պողոսյանը (75 կգ) ու Արփինե Դալալյանը (+75 կգ):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ