Կրթություն - Դասընթաց Արարատի մարզում

Դեկտեմբերի 2-ին ՀՀ Արարատի մարզում անցկացվել է ուսումնական հաստատությունների ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի ներդրմանն աջակցելու նպատակով ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց:

Հիմնական նպատակն էր նպաստել կրթօջախներում «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը:

Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ ԱԻ նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի աջակցությամբ:

Մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, Արարատի մարզային փրկարարական վարչության, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղի և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել հետևյալ թեմաները՝
1) ուսումնական հաստատության ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը որպես ուսումնական հաստատության համալիր անվտանգության հիմնական բաղադրիչ,
2) ԱՌՆ կրթությունը և դպրոցների անվտանգությունը,
3) ուսումնական հաստատության ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցի կառուցվածքը:

Հանդիպմանը ներկայացված թեմաների շուրջ ծավալվել էր ակտիվ քննարկում, որի ընթացքում մարզային կրթօջախների ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները և մասնագետներից ստացան պարզաբանումներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ